Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Լեհաստանի նախագահը հրաժարվել է հանդիպել Օրբանի հետ Պուտինի պատճառով

Blog Image

Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին հրաժարվել է հանդիպել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ վերջինիս՝ Մոսկվա կատարած այցի պատճառով, հայտնել է երկրի առաջնորդի գրասենյակի ղեկավար Մարցին Պժիդաչի։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուրբաթ օրը հանդիպել էր Օրբանի հետ։ Կրեմլում բանակցությունները տևել էին գրեթե 4 ժամ։ Հունգարիայի վարչապետը Ռուսաստանի առաջնորդի հետ բանակցությունները հաջողված է անվանել, քանի որ դրանց արդյունքում երաշխավորվել է Հունգարիայի էներգամատակարարումը։

«Վարչապետ Վիկտոր Օրբանի Մոսկվա կատարած այցի և դրա համատեքստի հետ կապված՝ նախագահ Կարոլ Նավրոցկին որոշել է սահմանափակել իր այցը Հունգարիա Վիշեգրադի խմբի նախագահների գագաթնաժողովով»,- գրել է Պժիդաչը X հարթակում։

Պետությունների ղեկավարների մակարդակով Վիշեգրադի խմբի հաջորդ գագաթնաժողովը նախատեսված է անցկացնել Հունգարիայում դեկտեմբերի 3-ին։

Send