Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Պուտինն ընդունել է Հունգարիայի վարչապետին․ քննարկել են նաև Ուկրաինան

Blog Image

Կրեմլում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին։

Պուտինն Օրբանի դիրքորոշումը Ուկրաինայի հարցում գնահատել է որպես հավասարակշռված։ Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ ինքը և Օրբանը կարող են բացահայտ քննարկել բոլոր հարցերը և լուծումներ փնտրել։

ՌԴ ղեկավարը չի բացառել, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները կարող են հանգեցնել Բուդապեշտում գագաթնաժողովի։ «Դա Դոնալդի առաջարկն էր։ Նա անմիջապես ասաց. «Մենք լավ հարաբերություններ ունենք Հունգարիայի հետ։ Դուք և Վիկտորը լավ հարաբերություններ ունեք, ես էլ։ Ես առաջարկում եմ այս տարբերակը»»,- ասել է Պուտինը

Իր հերթին, Հունգարիայի վարչապետն ասել է, որ Բուդապեշտը պատրաստ է հարթակ տրամադրել Ուկրաինայի հարցում բանակցությունների համար։ «Հունգարիայի էներգետիկ անվտանգությունը հիմնված է Ռուսաստանից եկող ռեսուրսների վրա։ Հունգարիան հետաքրքրված է Ռուսաստանի հետ երկխոսությունը պահպանելով»,- ասել է Օրբանը։

«Հունգարիան զգում է Ուկրաինայի հակամարտության ազդեցությունը, այդ թվում՝ տնտեսական կորուստները։ Մենք հույս ունենք, որ խաղաղության նախաձեռնությունները հաջող կլինեն»,- ընդգծել է երկրի ղեկավարը։

Send