Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Հոնկոնգի բնակելի համալիրի հրդեհի զոhերի թիվն աճել է, հայտնի չէ դեռևս 100 մարդու ճակատագիրը

Blog Image

Չինաստան հատուկ վարչական շրջան Հոնկոնգի բնակելի համալիրի հրդեհի զոհերի թիվը հասել է 146-ի, հաղորդել են տեղի իշխանությունները։

Բացի այդ, հայտնի չէ դեռևս 100 մարդու ճակատագիրը։

Անցյալ չորեքշաբթի օրը հրդեհ է բռնկվել Թայ Պո շրջանում տեղակայված Վան Ֆուկ Քորթ բնակելի համալիրում։ Սկզբում հրդեհվել են շենքերից մեկի արտաքին մասում բամբուկե կառույցները և շինարարական ցանցերը։ Հրդեհը արագ տարածվել է։

Բնակելի համալիրն ունցել է մոտ 2000 բնակարան, որոնցում բնակվել է մոտ 4800 բնակիչ, այդ թվում՝ բազմաթիվ տարեցներ։ Համալիրը կառուցվել է 1980-ականներին։

 

 

Send