Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Պաղեստինի նախագահը ողջունել է «Համաս»-ի արձագանքը Գազայի մասին համաձայնագրի առաջարկին․ Եգիպտոսում բանակցություններ կսկսվեն

Blog Image

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը ողջունել է «Համաս»-ի արձագանքն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի վերաբերյալ համաձայնագրի առաջարկին ուն կոչ արել անհապաղ հրադադար հաստատել։

Իսկ ավելի վաղ իսրայելական բանակը զգուշացրել է պաղեստինցիներին չվերադառնալ Գազա։ Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է այդ տարածքը գնահատել վտանգավոր ռազմական գոտի։ «Իսրայելի պաշտպանության բանակի ուժերը դեռևս շրջապատում են Գազա քաղաքը, և այնտեղ վերադառնալը չափազանց վտանգավոր է։ Խուսափեք հյուսիս վերադառնալուց կամ Իսրայելի պաշտպանության բանակի գործողությունների գոտիներին մոտենալուց»։

Կիրակի օրը Եգիպտոսում կսկսվեն Գազայի հակամարտության կարգավորման բանակցությունները Իսրայելի և ԱՄՆ պատվիրակությունների հետ։

Send