Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Միլիարդատեր Իբրահիմ Սուլեյմանովը կարող է դատապարտվել ցմաh ազատազրկման

Blog Image

Միլիարդատեր Իբրահիմ Սուլեյմանովը, որին մեղադրանք է առաջադրվել երկու սպանության և մեկ սպանության փորձի մեջ, կարող է դատապարտվել ցմահ ազատազրկման, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է փաստաբան Ալեքսանդր Խամինսկին։

Ուրբաթ օրը Մոսկվայի դատարանը Իբրահիմովի նկատմամբ երկու ամսով նախնական կալանք է նշանակել։ Նա մեղադրվում է երկու սպանության և մեկ սպանության փորձի համար։

«Ներկայումս խոսքը Ռուսաստանի քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասի՝ «Կազմակերպված խմբի կողմից կատարված երկու կամ ավելի անձանց սպանություն», ինչպես նաև Ռուսաստանի քրեական օրենսգրքի 30-րդ հոդվածի և 105-րդ հոդվածի 2-րդ մասի՝ «Կազմակերպված խմբի կողմից կատարված սպանության փորձ» մասին է։ Այս հոդվածներով նախատեսված պատիժները բացառիկ խիստ են։ Օրենքը նախատեսում է մինչև ցմահ ազատազրկում երկու անձի սպանությունը կազմակերպելու համար», - ասել է Խամինսկին։

Send