Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Միջազգային MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Սեպտեմբերի 27-ին Փաշինյանը Հայաստանում չի լինի. մանրամասներ՝ նրա գրաֆիկից

Blog Image

Սեպտեմբերի վերջն արտաքին քաղաքականության առումով բավականին ակտիվ է լինելու Նիկոլ Փաշինյանի համար։ Նա լինելու է և՛ ՌԴ-ում՝ մասնակցելու  «World Atomic Week»-ին: Այս միջոցառումը կանցկացվի սեպտեմբերի 26-30-ը: Այնուհետև նա կլինի Ստրասբուրգում՝ մասնակցելու ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքներին։ Աշնանային նստաշրջանը մեկնարկում է սեպտեմբերի 29-ին, կտևի մինչև հոկտեմբերի 3-ը: 

MediaHub-ը տեղեկացավ, որ Նիկոլ Փաշինյանը ելույթ ունի, պատրաստվում է եվրոպացի գործընկերներին ներկայացնել, որ Հայաստանը, վերջապես, թևակոխել է խաղաղության դարաշրջան: Ըստ մեր աղբյուրի՝ Փաշինյանի համար սա կարևոր է, քանի որ տասնամյակներ շարունակ ԵԽԽՎ-ում քննարկվել և բազմաթիվ բանաձևեր են ընդունվել Արցախի մասով, բազմիցս է Ադրբեջանին կոչ արվել չկիրառել ուժ և բռնություն, մի շարք եվրոպացի պատգամավորներ դատապարտվել են «խավիարային» սկանդալի մեջ ներգրավված լինելու համար, քանի որ գործել են ընդդեմ արցախահայության շահերի Ադրբեջանից ստացված միլիոնավոր կաշառքների դիմաց։

Սրանից բացի, Փաշինյանը նաև պետք է մասնակցի ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 80-րդ նստաշրջանին։ Մեր տեղեկություններով՝ նրա ելույթը նախատեսված է սեպտեմբերի 26-ին կամ՝ 27-ին, դա էլ կախված մյուս երկրների ներկայացուցիչների հերթագրվելուց ու ելույթներից։

Ըստ ամենայնի, այս տարի ևս Փաշինյանը սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի տարելիցի օրը, Հայաստանում չի լինի. նախորդ տարի նրա ելույթը ՄԱԿ գագաթնաժողովին սեպտեմբերի 26-ին էր։

Նարե Գնունի

Send