Լեհաստանը 1,6 միլիարդ դոլարի ռազմական օգնություն է փոխանցել Ուկրաինային

Լեհաստանը 1,6 միլիարդ դոլարի ռազմական օգնություն է փոխանցել Ուկրաինային

Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին հայտնել է, որ իր երկիրը ավելի քան 1,6 միլիարդ դոլարի ռազմական օգնություն է փոխանցել Ուկրաինային։ «Այս տեխնիկան կպահպանի ուկրաինական, լեհական եւ եվրոպական ինքնիշխանությունը»,- Twitter-ում գրել է Լեհաստանի կառավարության մամուլի քարտուղար Պյոտր Մյուլլերը:

Լեհաստանը ռազմական գործողության հենց սկզբից է սկսել է զենք մատակարարել Ուկրաինային։ Փետրվարի 26-ին Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը հայտնել է, որ Ուկրաինան Լեհաստանից ակնկալում է 100 միավոր ականանետ, 1500 զինամթերք դրանց համար, 8 կոմպլեկտ անօդաչու թռչող սարք, 10 000 միավոր Grot ինքնաձիգ։

Լեհական Polityka ամսագիրը հայտնել է, որ զենքը Լեհաստանից Ուկրաինա հիմնականում փոխադրվում է ավտոմեքենաներով, ինչը բացառում է ծանր սպառազինության առաքման հնարավորությունը։ Ուստի առաքումները սահմանափակվում են հրաձգային զենքերով, ՀԶՀՀ-ներով, շարժական Javelin-ներով եւ Stinger-ներով, զինամթերքով, զրահաբաճկոններով եւ բժշկական սարքավորումներով, գրում է «Կոմերսանտը»։