Թուրքիայում 40 ուղևորներ տեղափոխող ավտոբուս է այրվել

Ստամբուլից Անկարա տանող ճանապարհին ուղեւորատար ավտոբուս է հրկիզվել։ Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ հրդեհի պահին մեքենայում 40 մարդ է եղել, հայտնում է REN TV-ն։
Բարեբախտաբար, բոլոր ուղեւորներին հաջողվել է ժամանակին տարհանվել։ Վարորդը շուտ նկատել է հրդեհը եւ կանգնել ճանապարհի եզրին։ Թուրքական Huriyyet թերթի փոխանցմամբ՝ ավտոբուսում բռնկված հրդեհը մոտ մեկ ժամից մարվել է։
Որոշ ժամանակ Անկարա տանող ճանապարհի մի մասը փակվել է։ Միջադեպի հաջող ավարտից հետո բոլոր ուղեւորները մեկնել են Անկարա, բայց արդեն այլ ավտոբուսով։
Թուրքական ծառայությունները կհետաքննեն միջադեպը։