Ռուսաստանը հատուկ գործողության ընթացքում ոչնչացրել է Ուկրաինայի ԶՈւ-ի 141 ինքնաթիռ

Ռուսաստանը հատուկ գործողության ընթացքում ոչնչացրել է Ուկրաինայի ԶՈւ-ի 141 ինքնաթիռ

Ռուս զինվորականները Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ընթացքում ոչնչացրել են 141 ինքնաթիռ, 110 ուղղաթիռ և 551 անօդաչու թռչող սարք: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովին:

Նա հավելել է, որ ոչնչացվել է նաև 264 զենիթահրթիռային համակարգ, 2496 տանկ և այլ զրահատեխնիկա, 282 համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 1093 դաշտային հրետանի և ականանետ, ինչպես նաև 2343 միավոր հատուկ ռազմական մեքենա:

Ռուսաստանն Ուկրաինայում ռազմական գործողություն է սկսել փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինը դրա նպատակն անվանել է «այն մարդկանց պաշտպանությունը, որոնք ութ տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»: Դրա համար, նրա խոսքով, Մոսկվայի ծրագրերը չեն ներառում ուկրաինական տարածքների օկուպացումը, նպատակը երկրի ապառազմականացումն ու ապաազգայնացումն է։