Արմեն Աշոտյանը ձերբակալվել է 24 ժամով, 12 ժամվա ընթացքում պետք է ներկայացվի դատարան կալանքը որպես խափանման միջոց հարցի քննարկման համար. այս մասին ՔԿ-ի դիմաց լրագրողներին հայտնեց փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
Նա նշեց, որ ձերբակալության հիմք է հանդիսացել խափանման միջոցի խախտելը, բայց թե ինչպես՝ նշված չէ.
«Քննիչին այդ հարցն ուղղեցի, պարզաբանում չեմ ստացել»,- ասաց փաստաբանը:
Նա ասաց, որ ամբողջությամբ նույն մեղադրանքն է, որը պարզապես ծիծաղելի է և որի շրջանակում ամիսներ շարունակ չեն հարցաքննվել:
«Պարոն Աշոտյանը սա որակում է որպես քաղաքական հետապնդում, կապված Արցախը հանձնելու ազգակործան, դավաճանական քաղաքականության հետ, և փորձ լռեցնելու բոլոր այն գործիչներին, որոնք հիմնավոր կերպով մատնացույց են անում տեղի ունեցող հայրենիքի վաճառքը»,- ասաց Աթանեսյանը:
Ասաց՝ ցուցմունք չեն տվել, որովհետև փաստական հանգամանքների վերաբերյալ նախկինում, երբ գործը քննվում էր ՀՔԾ-ում, մանրամասն ցուցմունք է տվել Աշոտյանը, բայց ՀՔԾ-ն հիմք չէր գտնում մեղադրանք առաջադրելու, իսկ ահա Հակակոռուպցիոն դատարանը գտավ, որ կարելի է Աշոտյանին կալանավորել:
Մանրամասն՝ տեսանյութում