Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
MediaHub TV

Սա քաղաքական հետապնդում է Արմեն Աշոտյանի նկատմամբ. Հակոբյան

Քննչական կոմիտեն, տեսնելով «Հայրենիք» կուսակցության հայտարարությունը, որոշեց հաստատել դրա իրավացիությունը, որովհետև խոսքն այն նույն քրեական գործի մասին է, որի մասով կար խափանման միջոց, որը, իբր, պարոն Աշոտյանը խախտել է: Այս մասին ՔԿ-ի մոտ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց փաստաբան, «Հայրենիք» կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանը՝ անդրադառնալով ՔԿ-ի պարզաբանմանը, թե Արմեն Աշոտյանը խափանման միջոցն է խախտել և ձերբակալվել:

Նա նշեց՝ ինչո՞ւ Արմեն Աշոտյանը պետք է լինի անազատության մեջ, քանի դեռ դատարանը չի կայացրել վճիռ.

«Հասկանալի է, որ պարոն Աշոտյանը չի պատրաստվում հեռանալ ՀՀ-ից՝ դա հասկանալի է իր ամենօրյա խոսքից և վարքագծից: Նա ամեն օր հանդես է գալիս խիստ քննադատական հարցազրույցներով, գրառումներով: Աշոտյանը հանրության համար վտանգավոր անձ չի՝ ոչ նախկին-ներկա օլիգարխ է, ոչ աչքի է ընկել բռնության դեպքերով, այսինքն նա հանրության համար վտանգ չի ներկայացնում: Նա ընդդիմադիր գործիչ է, որը շատ խիստ քննադատում է իշխանություններին: Այստեղ չկա քրեադատավարական օրինաչափ հետանպդվող նպատակ, որի մասին մանրամասն կխոսի Արմեն Աշոտյանի փաստաբանը»,- ասաց Սոս Հակոբյանը:

Սա քաղաքական հետապնդում է ևս մեկ անձի նկատմամբ, շարունակեց նա, ով բարձրաձայնում է իշխանությունների ապօրինությունները, հատկապես այն թեմաների վերաբերյալ, որոնք վերաբերում են մեր երկրի անվտանգությանն ու սուվերենության կորստին, Արցախինին:

Մանրամասները՝ տեսանյութում

Send