Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
MediaHub TV

Վատ լուր ունեմ նիկոլական սեկտայի համար․ Նաիրա Զոհրաբյան

Փորձում են Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխել, ինչ էլ հիմա ՔԿ-ն ներկայացնի, դա լինելու է ծիծաղելի։ Այդ մասին ՔԿ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ձերբակալությանը։

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը տանում է վերջնական ջախջախման, ու հիմա կալանքի են տանում այն գործիչներին, որոնց ձայնը լսելի է, և որոնք ջարդում են Նիկոլ Փաշինյանի ծրագրի կոդերը։

«Նիկոլը Հայաստանի մահվան թուղթն է ստորագրում, և Արմենը դրա խանգարողներից մեկն է։ Այստեղ մեծ նշանակություն ունի այն, որ Արմենը լուրջ կապեր ունի նաև միջազգայի հարթակներում»,- նկատեց նա։

Նաիրա Զոհրաբյանի դիտարկմամբ՝ Արմեն Աշոտյանն այն եզակի գործիչներից է, որ ներկայացնում է, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում։

«Բայց տխուր լուր հայտնեմ այս իշխանություններին․ նիկոլական սեկտան այլևս ոչինչ չի որոշում, հասարակության մեծամասնությունը հասկանում է, թե ինչ է տեղի ունեցել։ Հասարակությունը տեսնում է, թե ինչպես Նիկոլը հիմք դրեց Արցախի հանձնմանը»,- նշեց քաղաքական գործիչը։
Նարիա Զոհրաբյանը նաև կարծիք հայտնեց, որ Արմեն Աշոտյանին այս իշխանությունը կկալանավորի, և մենք կունենանք ևս մեկ քաղբանտարկյալ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Send