Երևանը Ղարաբաղի հարցում որոշումներ է կայացրել ՆԱՏՕ-ի ազդեցության տակ․ Զախարովա

Հայտարարությունները, թե Մոսկվան ու ՀԱՊԿ-ը չեն օգնել Հայաստանին տարածաշրջանում էսկալացիայի ժամանակ, սուտ են։ Ռուսական «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ Երևանը «Ղարաբաղի հարցում որոշումներ է կայացրել ՆԱՏՕ-ի ազդեցության տակ»։
«Պաշտոնական Երևանն այս որոշումը կայացրել է Արևմուտքի հետ խորհրդակցություններից հետո»,- ընդգծել է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ պաշտոնյան նաև ասել է, որ Երևանի և Բաքվի միջև նոր էսկալացիան կախված է, թե Հայաստանը որքանով «թույլ կտա Եվրոպական միութանը, Միացյալ Նահանգներին, Մեծ Բրիտանիային ապակառուցողականորեն ազդել տարածաշրջանում ու երկրում իրավիճակի վրա»։
Զախարովան նաև ասել է, որ երբ ՆԱՏՕ-ն խոստումներ է տալիս երկրին, «պետք է հարց տալ՝ որտե՞ղ էին նրանք նախկինում դա հաջողում»։
Ըստ նրա՝ ոչ ոք չգիտեր նման սարսափելի փակուղի, «որտեղ Միացյալ Նահանգները քշեց Մերձավոր Արևելքն ու նրա մերձավոր դաշնակցին»:
«Թող Հայաստանը և հայ ժողովուրդը դա հիշեն և իմանան ոչ թե մեզ համար, ոչ թե հանուն վեհ նպատակների, այլ իրենց համար: Կարևոր է, երբ քառակողմ, եռակողմ, որոշ այլ ձևաչափերի և ձևերի հանդիպումներ են ծրագրվում: Թող նրանք հիշեն, թե ԱՄՆ-ն ուր է տարել իր ամենամոտ դաշնակիցներին»,- ընդգծել է Մարիա Զախարովան։