Ինչպես են ցնցվում շինություններն ու փողոցները Թայվանում ուժգին երկրաշարժի հետևանքով (տեսանյութ)

Վերջին 25 տարվա ընթացքում Թայվանում տեղի է ունեցել ամենասարսափելի երկրաշարժը։ Դրա հետևանքով զոհվել է 4 մարդ, վիրավորվել՝ 97-ը։ Գրել է Shot տելեգրամյան ալիքը։
Վերջին անգամ կղզին նման ուժգնությամբ կղզին ցնցվել է 1999 թվականի սեպտեմբերի 21-ին։ Կատակլիզմը ստացել է «Երկրաշարժ 921» անվանումը։ Դա տեղի է ունեցել Ջիջի քաղաքում։ Աղետի հետեւանքով զոհվել էր ավելի քան 2,4 հազար մարդ, վիրավորվել՝ 11,3 հազարը, շուրջ 100 հազարը մնացել էր անօթեւան։
Այս վերջին երկրաշարժի հետևանքով Թայվանում ավելի քան 87 հազար տնային տնտեսություն մնացել է առանց էլեկտրականության։
Կիսահաղորդիչներ արտադրող խոշորագույն TSMC ընկերությունը սկսել է արտադրական տարածքների տարհանումը։
Թայվանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ կղզու շրջակայքում հայտնաբերվել է 30 չինական ռազմական ինքնաթիռ և 9 ռազմանավ։
Էկվադորի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այն կազմել է մոտավորապես 5.1 մագնիտուդ:
Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունն իր պատրաստակամությունն է հայտնել օգնություն ցուցաբերել Թայվանին բնական աղետների հետեւանքների վերացման գործում։
Տեսանյութն այստեղ