Էլեն Ասատրյանն ընտրվել է Գլենդելի քաղաքապետ

Միացյալ Նահանգների Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքում քաղաքային խորհրդի ընտրությունների արդյունքներով քաղաքապետ է ընտրվել հայազգի Էլեն Ասատրյանը։
Այս մասին հայտնել է «Արևելյան շրջանի առաջադեմ դեմոկրատներ» միությունը (EAPD)։
Ասատրյանը դարձել է առաջին ամերիկահայ կինը, որը զբաղեցրել է Լոս Անջելեսի մեծությամբ 4-րդ քաղաքի՝ Գլենդելի քաղաքապետի պաշտոնը: