ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի որդին՝ Էրիկը, X-ում մեմ է հրապարակել, ըստ որի հայրն Amazon հարթակում «գնում» է Կանադան, Գրենլանդիան և Պանամայի ջրանցքը:
Դոնալդ Թրամփը վերջերս աչքի է ընկել սկանդալային հայտարարություններով։
Նա ասել էր, որ Կանադան կարող է դառնալ Միացյալ Նահանգների 51-րդ նահանգը։ Խոսել էր Գրենլանդիան և Պանամայի ջրանցքի նկատմամբ Վաշինգտոնի վերահսկողության ու սեփականության անհրաժեշտությունից: