Սիրիայի նոր իշխանությունների առաջնորդ Ահմեդ ալ-Շարաան համաձայնության է եկել ապստամբ խմբավորումների լուծարման շուրջ և որոշել է միավորել դրանք պաշտպանության նախարարության հովանու ներքո։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Սիրիայի նոր վարչակազմի հայտարարությանը։
Նոր իշխանությունները նաև Սիրիայի անցումային կառավարությունում պաշտպանության նախարար են նշանակել Մուրհաֆ Աբու Կասրային։ Նա Սիրիայում Բաշար ալ-Ասադի իշխանությունը տապալած ապստամբների շարժման առաջատար դեմքերից մեկն է։