ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է ՌԴ-ից Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակի վերաբերյալ ծանուցում ստանալու մասին

ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է ՌԴ-ից Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակի վերաբերյալ ծանուցում ստանալու մասին

Ռուսաստանը գրավոր ծանուցել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ) այն մասին, որ իր զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել Ուկրաինայի Զապորոժիեի ատոմակայանի շրջակայքը, այնտեղ ռադիացիայի մակարդակը մնում է նորմալ. հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին, որի խոսքերը մեջբերում է կազմակերպության մամուլի ծառայությունը։

«Ռուսաստանը ՄԱԳԱՏԷ-ին տեղեկացրել է, որ իր զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել Ուկրաինայի Զապորոժիեի ատոմակայանի շրջակայքը»,- ասվում է Գրոսսիի հայտարարության մեջ, որ ատոմակայանի անձնակազմը շարունակում է աշխատել միջուկային անվտանգության և ռադիացիոն վերահսկման նորմալ ռեժիմ ապահովելու համար։ Ճառագայթման մակարդակը մնում է նորմալ»։