Շվեյցարիան փակել է Կիևում իր դեսպանատունը

Շվեյցարիան փակել է Կիևում իր դեսպանատունը

Շվեյցարիան անվտանգության նկատառումներով փակել է Կիևում իր դեսպանատունը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Շվեյցարիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Պիեռ Ալեն Էլչինգերը։

«Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում 2022 թվականի փետրվարի 28-ին անվտանգության սպառնալիքով Շվեյցարիայի դեսպանատունը ժամանակավորապես փակվել է»,- ասել է նա:

Դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցները (հինգ մարդ) լքել են Կիևը։ Մինչ այդ մի քանի օր շարունակ շվեյցարական դիվանագիտական ներկայացուցչությունն աշխատում էր կրճատված կազմով։ Անձնակազմի մի մասի տարհանման մասին հայտարարվել էր փետրվարի 25-ին։

Ավելի վաղ Շվեյցարիայի ԱԳՆ-ը երկրի քաղաքացիներին խորհուրդ էր տվել լքել Ուկրաինան սեփական միջոցներով, եթե դա հնարավոր է և հուսալի:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 24-ին հայտարարել է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն անցկացնելու մասին՝ ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավարների օգնության դիմումի: