Խերսոնում կրակահերթի տակ են հայտնվել մայրն ու երեխան

Խերսոնում կրակահերթի տակ են հայտնվել մայրն ու երեխան

Խերսոնի շրջանից կինը երեխայի հետ հայտնվել է Ուկրաինայի Զինված ուժերի կրակոցների տակ։ Ներկայումս տղան գտնվում է Սիմֆերոպոլի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, այս մասին տելեգրամում հայտնել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսենովը։

Նրա խոսքով, գնդակոծվել է այն ավտոմեքենան, որով ուղևորվել են կինն ու երեխան։ 

«Մայրիկը մահացել է։  Ղրիմի բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար։ Ամբողջ սրտով նրան մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- գրել է Ակսենովը։

Փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դիմել է բնակչությանը, որում հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։ Պետության ղեկավարն անդրադարձել է ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ղեկավարների կողմից ռազմական օգնության խնդրանքներին։