ԵՄ-ն SWIFT-ից անջատել է ռուսական 7 բանկ (տեսանյութ)

Եվրամիությունը որոշել է SWIFT միջազգային վճարային համակարգից անջատել ռուսական ВТБ, «Россия», «Открытие», «Новикомбанк», «Промсвязьбанк», «Совкомбанк» և ВЭБ.РФ բանկերը։
Այն, որ Արևմուտքը որոշել է անջատել պատժամիջոցների տակ գտնվող բանկերը SWIFT միջբանկային տեղեկատվության փոխանցման համակարգից, նախկինում հայտնի էր։ Այսօր կոնկրետ ցուցակ է համաձայնեցվել ու հրապարակվել։
Ընդգծվել է, որ ԵՄ-ն չի կարողանա ամբողջությամբ և ակնթարթորեն անջատել Ռուսաստանը SWIFT-ից։
SWIFT-ը տեղեկատվության փոխանցման և վճարումներ կատարելու միջազգային համակարգ է: Կենտրոնական բանկը նշել է, որ այն իրականում «ֆինանսական մեսենջեր» է, որն օգտագործվում է տարբեր երկրների բանկերի կողմից։ Դրա անջատումը անհարմարություններ է ստեղծում բանկերի միջազգային աշխատանքի համար, սակայն չի ազդում երկրի ներսում գործառնությունների վրա։ Բացի դրանից` Ռուսաստանն ունի SWIFT-ի սեփական անալոգը՝ Financial Message Transfer System (SPFS):