Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Չինաստանում ձկնորսանավ է խորտակվել. կան զոհեր

Blog Image

ՉԺՀ-ի արեւելյան ափին ձկնորսանավի խորտակման զոհ է դարձել յոթ մարդ. այդ մասին հայտնել Է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը. փոխանցում է TASS-ը:

Միջադեպը տեղի Է ունեցել հուլիսի 17-ին ցերեկը Չզեցզյանի արեւելյան նահանգի Նինբո քաղաքի ջրատարածքում: Այն բանից հետո, երբ նավը շրջվել է, ջրում հայտնվել է 16 մարդ:

Փրկարարներին հաջողվել է ջրից դուրս հանել նախ ինը մարդու, իսկ անուհետև ևս վեց մարդու առանց կյանքի նշանների, մեկը համարվել է անհայտ կորած: Երկուշաբթի առավոտյան իշխանությունները հավաստել են եւս մեկ ձկնորսի մարմինը հայտնաբերելու մասին:

Send