Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ռուսաստանում հաշվել են «մահացած» ընկերությունները

Blog Image

Մարտից հունիս ընկած ժամանակահատվածում, երբ արևմտյան երկրները պատժամիջոցներ սահմանեցին Ռուսաստանի տնտեսության դեմ, երկրում փակվեց ավելի քան 110 հազար ընկերություն: FinExpertiza աուդիտորական-խորհրդատվական ցանցի վերլուծաբանները հաշվել են «մահացած» ընկերությունները. հաղորդում է Лента պարբերականը, որի տրամադրության տակ է հայտնվել նյութի օրինակը։

Ընդհանուր առմամբ, փակվել է 113 500 առևտրային ձեռնարկություն, ինչը 17,5 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Ընդ որում, նոր ձեռնարկությունների թիվը չի փոխվել՝ չորս ամսում Ռուսաստանում հայտնվել է 78 600 հազար նոր բիզնես։ Այսինքն՝ լուծարված բիզնեսների թիվը մեկուկես անգամ ավելի է եղել, քան նոր բացված ձեռնարկությունների թիվը։ Ընդ որում, ձեռնարկությունների թվի աճ է գրանցվել միայն 13 շրջաններում՝ Չուկոտկայի ինքնավար մարզում, Կալմիկիայում, Կարաչայ-Չերքեսիայում, Տիվայում, Սմոլենսկի մարզում, Բուրյաթիայում, Անդրբայկալյան երկրամասում, Օմսկի մարզում, Յակուտիայում, Խակասիայում, ինչպես նաև Կիրովի մարզում, Սևաստոպոլում և Չեչնիայում։

Ձեռնարկությունների մոտ 14,5 տոկոսը (16 500) լուծարվել է ուղղակիորեն սեփականատերերի կողմից, այդ թվում՝ 2,2 տոկոսը (2500) սնանկության միջոցով։ Բացի դրանից, ֆիրմաների 1,4 տոկոսը (1600) վերակազմավորվել է:

«Տնտեսական պատժամիջոցները և պահանջարկի անկումն, անշուշտ, կազդեն բիզնեսի ժողովրդագրության վրա 2022 թվականին, սակայն բիզնեսի լուծարման գործընթացը սովորաբար երկարաձգվում է և մեկ ակնթարթում չի լինում։ Այս պահին ձեռնարկությունների փակման մեծ մասը կապված է ոչ թե ձեռնարկատիրական գործունեության անկման հետ, այլ հարկային մարմինների կողմից մեկօրյա ֆիրմաները և ոչ ակտիվ բիզնեսները ռեգիստրից մաքրելու հետ», – բացատրել է FinExpertiza-ի ղեկավար Ելենա Տրուբնիկովան:

Send