Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

ԵՄ-ն չի չեղարկի պատժամիջոցները, եթե Ուկրաինայում խաղաղությունը լինի Ռուսաստանի «պայմաններով». Շոլց

Blog Image

ԵՄ-ն չի չեղարկի ՌԴ դեմ պատժամիջոցները, որոնք սահմանվել են Ուկրաինայում հատուկ գործողության պատճառով, եթե խաղաղությունը կնքվի Մոսկվայի «պայմաններով», չնայած այն բանին, որ շատ գերմանացիների անհանգստացնում է գնաճը, ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։

«Այն, որ մենք պետք է երկար ժամանակ պահպանենք մեր պատժամիջոցները, մեզ համար պարզ էր ի սկզբանե։ Մեզ համար պարզ է նաև, որ Ռուսաստանի կողմից սահմանված պայմաններով խաղաղության հաստատման դեպքում այդ պատժամիջոցներից ոչ մեկը չի հանվի»,- գրել է նա Frankfurter Allgemeine Zeitung-ի սյունակում։

Միևնույն ժամանակ, կանցլերը խոստովանել է, որ գերմանացիներից շատերը բախվել են այնպիսի հետևանքների, ինչպիսիք են բենզինի և սննդամթերքի գները կտրուկ թանկացումը, շատերը մտահոգ են էլեկտրաէներգիայի և վառելիքի վճարների պատճառով։ «Այսպիսի ճանապարհը հեշտ չէ նույնիսկ այնպիսի ուժեղ, բարգավաճ երկրի համար, ինչպիսին մերն է, մեզ մեծ զսպվածություն է պետք»,- ասել է Շոլցը։

Send