Նիկոլ Փաշինյանը վաղ առավոտից ԱԺ-ում է

Նիկոլ Փաշինյանն այսօր վաղ առավոտից ԱԺ-ում է։ Այս մասին հայտնում են MediaHub.am-ի աղբյուրները։
Նշենք, որ Փաշինյանն, ըստ ավանդույթի, պետք է ծաղիկներ խոնարհի հոկտեմբերի 27-ի ոճիրի զոհերի հիշատակին։
Թեև ԱԺ պաշտոնական կայքէջում հրապարակվել է, որ հոկտեմբերի 27-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ Ազգային ժողովի այգում` 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ, տեղի կունենա հիշատակի արարողություն, սակայն, Փաշինյանն ավելի շուտ է գնացել։
Նշենք ավելին, որ արդեն ծաղիկներ խոնարհել է։
Նարե Գնունի