Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հանդիպել է թիմակիցներին

Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հանդիպել է թիմակիցներին

MediaHub-ին հայտնի դարձավ, որ  Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է ԱԺ ու ծաղիկ խոնարհել հոկտեմբերի 27-ի ոճիրի զոհերի հիշատակին։

MediaHub-ին փոխանցեցին նաև, որ վերջինս հանդիպում է ունեցել ՔՊ խմբակցության մի քանի պատգամավորի հետ։ Ինչ է քննարկվել՝ ճշտել չհաջողվեց:

Հիշեցնենք, որ ըստ մամուլի՝ ՔՊ-ում խոր, բայց դեռ լուռ անհամաձայնություն կա Նիկոլ Փաշինյանի հակառուսական քաղաքականության հետ: Ըստ հրապարակման, միմյանց հետ խոսակցություններում քննադատում են Փաշինյանի և նրա հակառուսական թիմին, բայց դեռ որեւէ բան բարձրաձայն չեն ասում:

Մամուլը նշել էր նաև, որ ՔՊ վարչության վերջին նիստին Նիկոլ Փաշինյանը հրահանգել է ակտիվորեն հակառուսականության թեզ առաջ քաշել ու հանրությանը «վախեցնել», թե նախկինները ուզում են Ռուսաստանի օգնությամբ իշխանության վերադառնալ: