Ո՞ւմ է ընդդիմությունը դիտարկել որպես վարչապետի միասնական թեկնածու․ բացառիկ մանրամասներ

Ո՞ւմ է ընդդիմությունը դիտարկել որպես վարչապետի միասնական թեկնածու․ բացառիկ մանրամասներ

Սեպտեմբերի 19-ի անհնազանդության ակցիաների ընթացքում ընդդիմությունը հստակ ճանապարհային քարտեզ է փորձել մշակել, անգամ վարչապետի անկուսակցական թեկնածու է ընտրվել, որի շուրջ, սակայն, կոնսոլիդացիա չի եղել։ Այդ մասին այսօր MediaHub-ի «Քաղաքական կուլիսներ» հաղորդման շրջանակում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

Այդ մարդը նախկին ՄԻՊ Արման Թաթոյանն է։

Արծվիկ Մինասյանը հայտնեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանին էլ է ներկայացվել այս անունը, հույս է եղել, որ նա էլ կմիանա և կողմ կլինի այս թեկնածուին։ Սակայն, ըստ էության, ՀՀ առաջին նախագահը դրական արձագանք չի տվել։

Թե կոնկրետ ինչ արձագանք է եղել և ի՞նչ է ասել Տեր-Պետրոսյանը, Արծվիկ Մինասյանը չհայտնեց՝ նշելով, որ այլ փակագծեր բացել չի կարող։