Երևանյան փակուղի

Երևանյան փակուղի

ԿԸՀ-ն երեկ ամփոփել է Երևանի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները։

Նախնական պատկերը չի փոխվել՝ ՔՊ-ն ու նրա քաղաքական սատելիտ «Հանրապետություն» կուսակցությունը միասին ունեն 32 մանդատ: Եթե իշխանությունները չզբաղվեն մանդատագողությամբ, չեն կարող քաղաքապետ ընտրել: 

Սա է ակնհայտ պատկերը ու երևանյան փակուղու հանգուցալուծումը մեծապես կախված է երկրում ստեղծված ներքաղաքական ճգնաժամի ելքից:
Մյուս կողմից, ընդդիմադիր երեք խմբակցությունները, որոնք ավագանիում թվային մեծամասնություն ունեն, հազիվ թե կարողանան մեծամասնություն ձևավորել:

Գոնե այս պահի դրությամբ Հայկ Մարությանի կուսակցությունը, կարծես թե, հակված չէ միանալ ամբողջական իշխանափոխության օրակարգին ու ակնկալում է մյուս երկու խմբակցությունների աջակցությանը՝ բացառապես քաղաքապետի ընտրություններում:
Մյուս երկու խմբակցությունները՝ «Մայր Հայաստան» դաշինքը և «Հանրային ձայն» կուսակցությունը, մարտավարական հակասություններ ունեն, որոնք հնարավոր չեն դարձնում նույնիսկ այս երկու քաղաքական ուժերի կոնսոլիդացիան:

Ստեղծված իրավիճակում՝ կա'մ փողոցը պետք է լուծի իշխանության հարցը Երևանում, կա'մ էլ ընդդիմադիր խմբակցություններն ամբողջ կազմով պետք է երկու շաբաթ բոյկոտեն Երևանի ավագանու նիստերն, ինչը ճանապարհ է բացելու նոր՝ արտահերթ ընտրությունների անցկացման համար:

Վահրամ Բագրատյան