Անդեմ քարոզարշավի ֆինալը

Անդեմ քարոզարշավի ֆինալը

«Շնորհավորում եմ Տիգրան Ավինյանին և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երևանի թիմին երեկվա բանավեճում ունեցած տպավորիչ ելույթի առիթով: Այս թիմին վստահաբար կարելի է վստահել Երևան մայրաքաղաքի կառավարումը»,- այսպիսի գրառում է արել Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Երևանի քաղաքապետի երեկվա թեկնածուների գլխավոր բանավեճին:

Փաշինյանի արձագանքն արտառոց է, որովհետև առնվազն զարմանալի է, որ անվտանգային նման մարտահրավերներ ունեցող երկրի ղեկավարը ժամանակ ունի հեռուստաբանաբեճերի հետևելու, առավել ևս՝ գնահատականներ հնչեցնելու:

Մյուս կողմից, հասկանալի չէ, թե որն է հետուստաբանավեճին Ավինյանի «տպավորիչ ելույթի» չափանիշը, մանավանդ, որ քննարկումներին ընդդիմադիր երկու թեկնածուներ չէին մասնակցում, իսկ ՔՊ թեկնածուն՝ սատելիտ- գործընկերների օգնությամբ, թիրախավորում էր «Ապրելու երկրի» թեկնածու Մանե Թանդիլյանին:

Ինչևէ, այսօր տխուր և անդեմ քարոզարշավը մոտեցավ ավարտին:

Մեր հիմնական հետևությունն այն է, որ ընտրությունների ֆավորիտներից որևէ մեկը չի կարող հավաքել 50%+1 քվե, ինչը նշանակում է՝ իշխանությունն իր թեկնածուին քաղաքապետ կարող է «դարձնել» միայն վարչական ռեսուրսի գռեհիկ չարաշահման, ընտրակեղծիքի այլ դրսևորումների միջոցով:
Հայաստանում փակվում է անգամ ֆորմալ ժողովրդավարության էջը:

Վահրամ Բագրատյան