Արցախի սուբյեկտությունը ոչնչացնող կոնսենսուս

Արցախի սուբյեկտությունը ոչնչացնող կոնսենսուս

Եվրամիությունն արձանագրում է Աղդամի ճանապարհով Արցախ ռուսական մարդասիրական օգնության առաքումը և ակնկալում, որ դա կխթանի տեղի բնակչության համար մարդասիրական կանոնավոր մատակարարումների վերսկսումը: «Եվրամիությունն ակնկալում է, որ այսօրվա զարգացումներին կհետևեն ավելի կոնկրետ քայլեր առաջիկա օրերին և շաբաթներին՝ կապված Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև նրանց իրավունքների և անվտանգության շուրջ երկխոսության, հաշտեցման ջանքերի և ընդհանուր հայ - ադրբեջանական խաղաղության գործընթացի հետ», - հայտարարել է ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի խոսնակը:

Ռուսները հումանիտար օգնություն մտցնում են Աղդամի ճանապարհով, ինչից հետո նրանց «ոխերիմ բարեկամ» Եվրամիությունն արձանագրում է Աղդամի ճանապարհով Արցախ ռուսական մարդասիրական օգնության առաքումը և ակնկալում, որ դա կխթանի տեղի բնակչության համար մարդասիրական կանոնավոր մատակարարումների վերսկսումը:
Սա է ռեալ իրականությունը, այլ բան, որ թրենդային է՝ «քլնգել» ռուսներին ու Արցախի մի քանի օրվա կյանք ունեցող իշխանությանը:

Իհարկե, Եվրամիությունը վերահաստատում է իր խորին համոզմունքը, որ Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի՝ կնքված համաձայնագրերին և Միջազգային քրեական դատարանի հրամանին համապատասխան: 

Նման պնդումներ հնչում են նաև Մոսկվայից ու Վաշինգտոնից: Ցավոք, Բաքվի հռետորաբանությունը հուշում է, որ եթե անգամ Լաչինի միջանցքը բացվի, գործարկվելու է Ադրբեջանի անցակետային ու մաքսային օրենսդրության շրջանակներում:

Վահրամ Բագրատյան