Սննդաբանը նշել է ամենավտանգավոր տապակած մթերքը

Սննդաբանը նշել է ամենավտանգավոր տապակած մթերքը

Որոշ տապակած մթերքներ ավելի վտանգավոր են, քան մյուսները։ Ասել է սննդաբան Միխայիլ Գինցբուրգը «Երեկոյան Մոսկվայի» հետ զրույցում։ 

Ըստ Գինսբուրգի՝ տապակած կարմիր միսն ամենավնասակարն է մարդու առողջության համար։

«Հատկապես եթե այն շատ ես այրում, ամենաշատ քաղցկեղածիններն են ձևավորվում։ Ուստի, եթե իսկապես ցանկանում եք այս ձևով միս ուտել, ապա պետք է ընտրել նուրբ տապակման եղանակներ՝ թեթև և մակերեսային տապակել»,- ընդգծել է նա։

Մասնագետը խորհուրդ է տվել նաև տապակի մեջ եփելու համար օգտագործել թունավոր նյութեր չառաջացնող հատուկ յուղեր։

Սննդաբան Դարիա Ռուսակովան ընդգծել է, որ տապակելիս բոլոր մթերքները կորցնում են իրենց օգտակար հատկությունները, ուստի ավելի լավ է հրաժարվել տապակած մթերքներից։

Սննդաբանը բացատրել է, որ եթե ցանկանում եք նվազագույնի հասցնել սիրելի տապակած մթերքները և ուտեստները օգտագործելու վնասը, պետք է օգտագործել չկպչող տապակ ու այն պատրաստել առանց յուղ ավելացնելու։ «Այժմ կան հատուկ օդափոխիչներ ու կերամիկական ծածկույթով տապակներ, որոնք թույլ են տալիս խուսափել տապակման ընթացքում յուղ ավելացնել»,- խորհուրդ է տվել Ռուսակովան։