Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Երեխան անհամբեր սպասում է ռազմագերի հորը․ հարցնում՝ «ե՞րբ է գալու հայրս»

Blog Image

ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Ադրբեջանի մայրաքաղաքում էր երկօրյա այցով, որտեղ սեպտեմբերի 19-21-ը մասնակցում էր «Անվտանգության 3-րդ միջազգային ֆորումին»:

Մամուլում գրվեց, որ ԱԱԾ տնօրենն ադրբեջանական կողմին է փոխանցել ռազմագերիների ցուցակ` 10 անունից կազմված, որոնց հայկական կողմն ուզում է վերադարձնել հայրենիք երկկողմ հարաբերությունների կարգավորման շրջանակներում։ 

Ըստ մամուլի, այդ անուններն են՝ Էրիկ Ղազարյան, Լեւոն Բալայան, Դավիթ Ալավերդյան, Մելիքսեթ Փաշայան, Գարիկ Մարտիրոսյան, Վասիլի Բեգլարյան, Լյուդվիգ Մկրտչյան, Ալյոշա Խոսրովյան, Գուրգեն Ստեփանյան, Մադաթ Բաբայան: «Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության` Բաքվում դատվող եւ խոշտանգվող 8 պետական գործիչների ազատ արձակման եւ վերադարձի մասին Սիմոնյանը բառ անգամ չի արտասանել այս այցի ժամանակ»։

MediaHub-ը, հասկանալով խնդրի լրջությունը, անոնիմ զրուցել է գերեվարվածների հարազատների հետ։  Անցել է 10 օրից ավելի, սակայն, հարազատի խոսքով՝ ոչ մի լուր չկա։ 

«Ամեն օր, ամեն րոպե, վարկյան սպասում ենք։ Օրը բացվում է, լրահոսն ենք ստուգում, օրը անցնում է լրահոսը թերթելով, բայց գերիների մասով ոչինչ չկա, հավատն է պահում մեզ, հավատը, որ կվերադառնա, թե չէ կխելագարվեի»,– MediaHub-ի հետ զրույցում նշեց ռազմագերիի հարազատը։

Զրուցակիցը պատմում է, որ երեխան չի հիշում հորը, փոքր էր, երբ հայրը գերեվարվեց, նկարներ են ցույց տալիս երեխային, որ հիշի, բայց շատ տխուր է երեխայի համար, առանց հայր է մեծանում․․․

«Արդեն երեխան մանկապարտեզ է գնում, շատերին հայրերն են վերցնում, իսկ ինքը մենակ հարցնում է՝ «ե՞րբ է գալու հայրս», տպավորություն է, որ երեխան մեծացել է ու արդեն ամենը հասկանում է»,– ասաց մեր զրուցակիցը։

MediaHub-ի զրուցակիցը նշեց, որ իհարկե, չերեքշաբթի օրվա զանգերը կան, բայց այլ նորություն չկա, սակայն, հարազատները ուրախ են, որ հույս կա, որ իրենց հարազատները կվերադառնան Բաքվից, իսկ մեր զրուցակցի ընտանիքը, երեխան շատ է սպասում հորը․․․

Send