Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Անհետ կորածների ծնողների դեմ քրեական վարույթ կհարուցվի՞․ մանրամասներ

Blog Image

Օրեր առաջ ՊՆ շենքի դիմաց անհետ կորածների ծնողների կազմակերպած բողոքի ակցիան, ըստ ամենայնի, բացասական հետևանքներ կունենա: 

MediaHub-ի տեղեկություններով՝ անհետ կորած ծառայողների ծնողներից մի քանիսի դեմ, հնարավոր է, քրեական վարույթ նախաձեռնվի, պատճառը վիճաբանությունն է, որը տեղի ունեցել շենքի մոտակայքում: Մեզ հետ զրույցում ծնողներից մեկը նշեց, որ այս կերպ իշխանությունները փորձում են լռեցնել ամենաթանկը՝ իրենց զավակներին կորցրած ծնողներին։ 

Բացի այս, մեզ ասացին, որ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը այդ օրը ծնողներին տված իր խոստումը՝ հանդիպում կազմակերպել, մինչ այսօր չի կատարել, ինչը, վերջիններիս որակմամբ, սպասելի էր, քանի որ իշխանությունները իրականում «մտադրություն չունեն անհետ կորածների մասով որևէ գործ սկսել»։

«Սրա մեջ վատ տրամաբանություն կա, բայց  եթե այս 5 տարիների ընթացքում ոչինչ չարվեց, ապա չի արվի նաև հիմա»,- նշեց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմում անհայտ կորած զինվորների մի խումբ ծնողներ և հարազատներ սեպտեմբերի 29-ին բողոքի ակցիա են իրականացրել Պաշտպանության նախարարության վարչական համալիրի դիմաց։ Տարածք ժամանած ոստիկանները փորձել էին ազատել մուտքի հատվածը, ինչի հետևանքով քաշքշուկ էր սկսվել։ Ավելի ուշ նրանց վերջապես ընդունել էր ԳՇ պետը, հանդիպումն, ինչպես ավելի վաղ գրել էր  MediaHub-ը, անցել էր լարված մթնոլորտում:

Ի դեպ, այդ հանդիպումից պարզվել էր, որ անհետ կորածների ցուցակը իրականում ավելի շատ անուն է պարունակում. եթե մինչ այս պահը հարազատները ԱԱԾ տվյալներին էին հիմնվում և հնչեցնում 195 անհետ կորածի մասին, ապա հանդիպմանը Ասրյանը նրանց այլ ցուցակ է ներկայացրել, համաձայն որի` անհետ կորածների թիվը  265-ն է:  

Էմմա Մարտիրոսյան

Send