Վրաստանում 476 կազմակերպություն դիմել է «օտարերկրյա գործակալ» գրանցվելու համար. ինչ է հայտնի

Վրաստանում գործով ոչ կառավարական 476 կազմակերպություն դիմել է «օտարերկրյա գործակալ» գրանցվելու համար, հայտնել է հարևան երկրի արդարադատության նախարարությունը։
Անցած երկուշաբթի լրացել է կամավոր դիմելու վերջնաժամկետը, որից հետո հանրային ռեեստրում գրանցվելու համար պետք է տուգանքներ վճարվեն։
Մայիսի 14-ին Վրաստանի խորհրդարանը ընդունել էր «Օտարերկրյա ազդեցության թափացիկության մասին» օրենքը, որն ընկալվում է որպես ռուսական օտարերկրյա գործակալների մասին օրենքի կրկնօրինակը։
Նախագահ Սալմե Զուրաբիշվիլիի վետոն հաղթահարելուց հետո օրենքն ուժի մեջ էր մտել։ Չնայած դրան, Վրաստանի սահմանադրական դատարանը քննում է օրենքի դեմ ներկայացված հայցը։
Արևմուտքը, այդ թվում Միացյալ Նահանգներն ու Եվրոպական միությունը, քննադատել է Վրաստանի իշխանություններին այդ օրենքը ընդունելու համար և սահմանափակել Թբիլիսի հետ համագործակցությունը։