Ստամբուլում ձերբակալվել է իսրայելական հետախուզական «Մոսսադ» կազմակերպության «ֆինանսական ցանցի» ղեկավարը

Ստամբուլում ձերբակալվել է իսրայելական հետախուզական «Մոսսադ» կազմակերպության «ֆինանսական ցանցի» ղեկավարը

Թուրքիայի հետախուզական ծառայությունները Ստամբուլում ձերբակալել են իսրայելական հետախուզական «Մոսսադ» կազմակերպության «ֆինանսական ցանցի» ղեկավարին։

Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը հայտնել է, որ նա ֆինանսավորում է բաշխել գործակալների և գործողությունների համար: Ընդհանուր առմամբ ձերբակալվել է 7 մարդ, ովքեր կասկածվում են «Մոսադի» շահերից ելնելով հետախուզական տեղեկատվություն հավաքելու համար։

Ձերբակալված Լիրիդոն Ռեքսփին, որը բնութագրվում է որպես Թուրքիայում «Մոսսադի» տնտեսական ցանցի ղեկավար, ղեկավարել է հետախուզական անօդաչու թռչող սարքերի ցանց և հոգեբանական ազդեցության գործողություններ իրականացրել պաղեստինյան քաղաքական գործիչների վրա։

Հաղորդվում է, որ նա նաև գործակալներ է ղեկավարել Սիրիայում և Կոսովոյում: