Կյանքից հեռացել է միջուկային սուզանավերի նախագծող Իգոր Սպասսկին

Կյանքից հեռացել է միջուկային սուզանավերի նախագծող Իգոր Սպասսկին

Մահացել է միջուկային սուզանավերի նախագծող Իգոր Սպասսկին, ում նախագծով կառուցվել է մոտ 200 սուզանավ։

Նա 98 տարեկան էր։

Սպասկին ավելի քան 30 տարի եղել է «Ռուբին» բյուրոյի գլխավոր նախագծողը, որտեղ մշակվել են «Կալմար», «Ակուլա», «Դելֆին» և այլ սուզանավերի նախագծերը։ Սպասսկին մասնակցել է «Ծովային մեկնարկ» միջազգային կոմերցիոն նախագծի մշակմանը` լողացող կոսմոդրոմ ստեղծելու համար: Նա ղեկավարել է խորտակված «Կուրսկ» սուզանավը դուրս բերելու օպերացիան, իսկ 2003 թվականին գիրք է հրատարակել այդ մասին։

Սպասսկին արժանացել է Ռուսաստանի հերոսի և Սոցիալիստական ​​աշխատանքի հերոսի կոչումների, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի, Պատվո շքանշանի և այլն։