Մի անհանգստացրեք, էլի, էսօր ինձ․ Վահան Քերոբյան

Վահան Քերոբյանի՝ էկոնոմիկայի նախարարի պաշտոնից ազատվելուց հետո MediaHub-ը գրեց, թե որն է պատճառը։
Խոսքը էկոնոմիկայի նախարարության շուրջ ծավալված կոռուպցիոն սկանդալն է, որի պատճառով պաշտոնից ազատվել ու ձերբակալվել էր Քերոբյանի տեղակալ Անի Իսպիրյանը։ Մենք նշել էինք նաև, որ Քերոբյանին հեռացրել են՝ ինքը իր սեփական կամքով չի հեռացել, ու իր գրառումից էլ ակնհայտ էր, որ նեղված է այս փաստից։
MediaHub-ը փորձեց անձամբ Քերոբյանից ճշտել՝ ինչո՞ւ հեռացվեց մի պաշտոնից, որում ինքն այդքան էնտուզիազմով էր աշխատում։
Եւ երբ ասացինք, թե ինչ հարցով ենք իրեն անհանգստացնում, Վահան Քերոբյանը տխուր տոնայնությամբ ասաց․ «Մի անհանգստացրեք, էլի, էսօր ինձ, Վահե ջան»։
Այլ հարցերի չպատասխանեց, միայն ցտեսություն մաղթեց՝ չասելով նաև, թե երբ կարող ենք անհանգստացնել, եթե ոչ այսօր։
Վահե Մակարյան