Սկանդալ՝ կառավարության նիստում

Սկանդալ՝ կառավարության նիստում

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսները»՝ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ու ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանն են, ովքեր կառավարության երեկվա նիստին քծնել են Փաշինյանին:

«Հաստատել» են Փաշինյանի վարկածը

Կառավարության երեկվա նիստում դարձյալ քննարկվել է Ազատ գյուղի սահմռկեցուցիչ միջադեպը
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նշել է, թե Փաշինյանի՝ անցած շաբաթ կառավարությունում ներկայացրած վարկածն այս պահին կենսունակ վարկածն է, մյուս վարկածները, նրա խոսքով, ստուգվում են, բայց հիմնական վարկածը, որի շուրջ քննությունն իրականացվում է, կառավարության նիստի ընթացքում հրապարակվածն է։
Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն էլ հավելել է, թե բոլոր հարցաքննված վկաներն ուղիղ վկայում են այն մասին, որ ի սկզբանե առաջ քաշված վարկածը՝ բենզինով վառարանը վառելու, հիմնավորվում է։

Կլինի՞ հետևանք

Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ գլխավոր դատախազն ու ՔԿ նախագահը քծնել են վարչապետին՝ փաստացի քննությունը դարձնելով վերջինիս վարկածի պատանդը:

Կոնկրետ գլխավոր դատախազը խախտել է նաև Սահմանադրությունը: Վարչապետը նրա վերադասը չէ և դատախազից զեկույցներ ստանալու սահմանադրական լիազորություն չունի:

Եթե նման բան տեղի ունենար քաղաքակիրթ որևէ երկրում, ապա այս սկանդալը կունենար իրավա- քաղաքական հետևանքներ:

 

Վահրամ Բագրատյան