Անողոք պայքար՝ բանակի դեմ

Անողոք պայքար՝ բանակի դեմ

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ ԵԿՄ նախագահ ու ՔՊ վարչության անդամ Սասուն Միքայելյանն է, որը Բանակի օրը հանդես է եկել շոկային հայտարարությամբ:

«Կամանդիրը» հերքեց բանակի գոյությունը

«30 տարի մենք բանակ չենք սարքել, որ սարքեինք, էս օրը կընկնեի՞ք»․ պատերազմից մեկ տարի անց Հ1-ի եթերում հայտարարել էր Սասուն Միքայելյանը, որի երազանքը։ 

Նախօրեին արդեն Սասուն Միքայելյանը կրճատել է երեսուն տարվա ժամկետը՝ հայտարարելով, թե սպարապետ Վազգեն Սարգսյանից հետո մենք բանակ չենք ունեցել։

Նման փաստազուրկ, Երրորդ հանրապետությունն ու արցախյան առաջին պատերազմի հաղթանակը կասկածի տակ դնող հայտարարություն դժվար է սպասել անգամ Բաքվից:

Եթե Հայաստանը բանակ չի ունեցել, ինչի՞ համար է Միքայելյանը տարիներ շարունակ կրել «կամանդիր» պատվանունը:

Ցուցում՝ Փաշինյանից

Եթե այս հայտարարությունը եզակի լիներ, դա կարելի էր վերագրել Միքայելյանի անփութությանը, կրթական ցենզին, լեզվի սայթաքմանը, բայց նախօրեին բանակի դեմ «խրոխտ» հայտարարություններ են արել նաև ՔՊ խմբակցության պատգամավորներ Վահագն Ալեքսանյանն ու Հակոբ Ասլանյանը:

Անողոք պայքար է հայտարարված բանակի դեմ՝ Նիկոլ Փաշինյանի ցուցումով:

 

Վահրամ Բագրատյան