Կարևորը՝ արտաքին «դաբրոներն» են

Կարևորը՝ արտաքին «դաբրոներն» են

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ ՔՊ կուսակցության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն է, ով, ըստ էության, խոստովանել է, որ գործող իշխանությունը կորցրել է իր քաղաքական լեգիտիմությունը: 

Ուրացման գինը 

Լրագրողը հարցնում է՝ ինչո՞ւ եք հրաժարվել ձեր նախընտրական խոստումներից, կառավարության ծրագրից ու ԼՂ հարցում «անջատում՝ հանուն փրկության» սկզբունքից, ՔՊ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը պատասխանում է՝ ուզում ենք լեգիտիմ լինել միջազգային հանրության համար: 
Սրանց մտածողությունը տեսեք՝ Հայաստանի հանրությանը կարելի է խաբել՝ քվե ստանալու համար, նրա աչքերում կորցնել լեգիտիմությունը, կարևորը՝ արտաքին «դաբրոներն» են: 

Նոր ընտրություններն՝ անխուսափելի 

Վահագն Ալեքսանյանը փաստացի խոստովանում է, որ իշխանությունը կորցրել է քաղաքական լեգիտիմությունը. ԼՂ հարցով իշխանությունը վերարտադրվել է՝ անկախության օրակարգով, իսկ հիմա «ձեռքերը լվանում» է Արցախից ու նրա ժողովրդից:
Նման իրավիճակում, խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմության միակ լեգիտիմ պահանջը կարող է լինել ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման պահանջը: