Փաշինյանի «վկաները»

Փաշինյանի «վկաները»

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանն է, որի ստորաքարշությունը հերթական անգամ դրսևորվեց Ազատի ողբերգական իրադարձություններից հետո:

Երբ ողբերգությունը դառնում է վիճակագրություն

Եթե ամեն սենց դեպքից նախարար փոխենք, կմնանք առանց նախարարի. ասում է ՔՊ պատգամավոր Գագիկ Մելքոնյանը՝ «ատամներով» դիմադրելով  Սուրեն Պապիկյանի հրաժարականի պահանջին:

«Ամեն սենց դեպք»-ը 15 մատղաշ կյանքերն են, որոնք «քայլող փորձանքների» համար դարձել են շարքային վիճակագրություն:

Գագիկ Մելքոնյանը միակը չէ

Ազատ գյուղում տեղի ունեցած սահմռկեցուցիչ ողբերգությունից հետո, ՊՆ նախարարը, ԳՇ պետը նամուս պետք է ունենային, մեղայականով հրաժարականի դիմումներ գրեին ու հեռանան:

Բայց Փաշինյանի իշխանությունն ու նամուսը հակոտյնա կատեգորիաներ են: Մենք անգամ ներողություն չլսեցինք, փոխարենը տեսնում ենք, թե ինչպես են իշխանության գրչակները բորենու հոգեբանությամբ թիրախավորում բոլոր այն մարդկանց, ովքեր տեղի ունեցածի մեջ մեղադրում են Նիկոլ Փաշինյանին ու Սուրեն Պապիկյանին՝ պահանջելով նրանց հրաժարականները:

Վահրամ Բագրատյան