Ի՞նչ նպատակ են հետապնդում իշխանության քարոզիչները

Ի՞նչ նպատակ են հետապնդում իշխանության քարոզիչները

Համացանցում իշխանական քարոզիչների կողմից տարածվող տեղեկությունը, թե իբր Ադրբեջանի դրոշն այրելու համար Հայաստանը տուգանվել է 300 հազար եվրոյով, կեղծ է․ ԿԳՄՍ-ն ևս հերքել է տեղեկությունը։
Ի դեպ, սա դրոշի հետ կապված հայտնի պատմության միակ սուտը չէ:

Ադրբեջանի դրոշն այյրելուց հետո, երբ դեռ հայտնի չէր այրողի ով լինելը, իշխանության պրոպագանդան կայծակնային արագությամբ շրջանառու դարձրեց «նախկինների սադրանքի» թեզը: Այն, սակայն, կարճ կյանք ունեցավ, որովհետև շատ արագ պարզվեց, որ «հերոսը» ոչ թե տիտղոսային ընդդիմության ճամբարից է, այլ իշխանության վերահսկողության տակ գտնվող Հանրային հեռուստատեսության ամենևին էլ ոչ շարքային աշխատակից: 

Ի դեպ, ավելի փոքր շրջանակ այլ մանրամասների ևս տիրապետում է. Արամ Նիկոլյանի հայրը՝ Վրեժ Նիկոլյանը, 2000-ականներին եղել է մի կուսակցության առանցքային անդամ, որը պայքարել է Քոչարյան-Սարգսյան զույգի դեմ, իսկ հիմա իշխանամերձ է համարվում:

Ավելի ուշ, «թունդ» իշխանամերձ շրջանակները սկսեցին ռուսական հետք փնտրել՝ աշխարհաքաղաքականություն փնտրելով այնտեղ, որտեղ այն չկա:
Հիմա կհարցնեք՝ իսկ ինչո՞ւ է իշխանության պրոպագանդան նման ստեր տարածում, մանավանդ, որ դրանց հասարակության մեծամասնությունը, մեղմ ասած, չի հավատում:

Պատճառը մեկն է՝ դարձյալ իշխանությունը փորձում է «ջրել» իր պատասխանատվությունը, որովհետև միանգամայն լեգիտիմ է հնչում հետևությունը՝ այս իշխանությունը նույնիսկ մարզական մի միջոցառման անվտանգություն չի կարողանում ապահովել, իսկ դուք զարմանում եք, որ Հայաստանը դարձել է проходной двор...

Վահրամ Բագրատյան