Սևան-Երևան ավտոճանապարհը շարունակում է փակ մնալ (տեսանյութ)

Սևան-Երևան ավտոճանապարհը շարունակում է փակ մնալ (տեսանյութ)

Սևան-Երևան ավտոճանապարհը շարունակում է փակ մնալ, ոստիկանները Գեղարքունիքի մարզի Գագարին համայնքի մոտակայքից վարորդներին հորդորում են փոխել ճանապարհը և ներհամայնքային ճանապարհով հասնել Սևան և հարակից տարածքներ, հայտնում է Mediahub.am-ի թղթակիցը։

Հիշեցնենք՝ Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողները փակել են Երևան-Սևան մայրուղին՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպում։