Իտալիան կհյուրընկալի Իրան-ԱՄՆ բանակցությունների երկրորդ փուլը

Հռոմում տեղի կունենա Իրանի Իսլամական Հանրապետության և ԱՄՆ-ի ներկայացուցիչների բանակցությունների երկրորդ փուլը շաբաթ օրը՝ ապրիլի 19-ին, հայտնել է Օմանի արտաքին գործերի նախարարությունը։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին շաբաթ օրը ժամանել էր Օմանի մայրաքաղաք Մուսկատ՝ անուղղակի բանակցություններ վարելու Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Վիտկոֆֆի հետ միջուկային խնդրի և պատժամիջոցների վերացման վերաբերյալ։