ԱՄՆ-ն 3 տարի աջակցել է Ուկրաինային, սակայն այժմ հասել է մի կետի, որ պետք է կենտրոնանալ այլ տեղ

Մի քանի օրվա ընթացքում պետք է հասկանալ՝ հնարավո՞ր է մոտ ապագայում ուկրաինական հակամարտության կարգավորման հասնել, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
Ռուբիոն «դրական» է անվանել Փարիզում Ուկրաինայի ներկայացուցիչների հետ բանակցությունները և հայտարարել, որ Միացյալ Նահանգները հուսով են շուտով Կիեւից պատասխան ստանալ Վաշինգտոնի առաջարկներին։
«Եթե մեր՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ջանքերը մի քանի օրվա ընթացքում ձախողվեն, նախագահ Թրամփին կասենք, որ բանակցություններն այլևս կենսունակ տարբերակ չեն»,- ասել է Ռուբիոն` հավելելով Ուկրաինական հակամարտությունը սարսափելի է, բայց դա մեր պատերազմը չէ.
«ԱՄՆ-ն 3 տարի աջակցել է Ուկրաինային, սակայն այժմ հասել է մի կետի, որ պետք է կենտրոնանալ այլ տեղ»,- ընդգծել է ԱՄՆ պետքարտուղարը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը դեռ պատրաստ չէ հրապարակայնորեն քննարկել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցը։