Ֆլորիդայի համալսարանում hրաձգություն է եղել, զnհ ու վիրավnր կան (տեսանյութ, լուսանկար)

Ֆլորիդայի համալսարանում hրաձգություն է եղել, զnհ ու վիրավnր կան (տեսանյութ, լուսանկար)

Առնվազն հինգ մարդ է մահացել, չորսը՝ վիրավորվել Ֆլորիդայի համալսարանում տեղի ունեցած հրաձգության հետևանքով, հայտնել է WFTV9 տեղական հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրները։

Կրակողները երկուսն են եղել, մեկը սպանվել է, երկրորդը բերման է ենթարկվել։

Տալահասիի ոստիկանության վարչության ներկայացուցիչը «NBC News»-ին հաստատել է, որ հարձակվողներից մեկը ձերբակալվել է։

Վեց մարդ տեղափոխվել է հիվանդանոց։ Նրանցից հինգի վիճակը ծանր է, մեկի վիճակը ծանր է։

ABC-ն, վկայակոչելով աղբյուրներ, գրել է, որ առնվազն մեկ մարդ է մահացել, ևս վեցը վիրավորվել են։ Նրանցից մեկի վիճակը ծանր է։ CNN-ի աղբյուրները հայտնել են, որ ոստիկանությունը կարծում է, որ կրակողը եղել է միայն մեկը:

Այլ աղբյուրների համաձայն՝ մահացել է երկու մարդ։

Փոխշերիֆի որդին է սպանել երկու մարդու և վիրավորել չորսին։ Նա հոսպիտալացվել է ոստիկանների կրակոցի հետևանքով, հայտնել է AP-ն։ 

20-ամյա կրակողի շարժառիթն անհայտ է։ Նրան հասանելի է եղել մոր ատրճանակը։ Տուժածներն ուսանողներ չեն եղել։

Կադրերն այստեղ