ԱՄՆ-ն զգալի առաջընթացի ակնկալիք ունի զինադադարի հարցում

ԱՄՆ-ն զգալի առաջընթացի ակնկալիք ունի զինադադարի հարցում, գրել է «Bloomberg»-ը՝ հղում անելով աղբյուրների։
Փարիզում եվրոպացիների հետ հանդիպման ժամանակ ամերիկացի պաշտոնյաներն ասել են, որ ցանկանում են շաբաթների ընթացքում հասնել ամբողջական հրադադարի Ուկրաինայում։
Հոդվածում նշվել է, որ բանակցությունները հիմնականում կենտրոնացած են եղել այն հարցի վրա, թե ինչպես արագ շարժվել դեպի հրադադար ու կայուն խաղաղություն: