ԱՄՆ պետքարտուղարն ու ՌԴ ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ու ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ՌԴ ԱԳ նախարարին փոխանցել Փարիզում ուկրաինական պատվիրակությանն ու եվրոպացի դաշնակիցներին հղած ուղերձը, և որ ԱՄՆ նախագահն ու Միացյալ Նահանգները ցանկանում են, որ այս պատերազմն ավարտվի, հայտնել են պաշտոնական աղբյուրները։
Բոլոր կողմերին ներկայացրել են տևական խաղաղության ուրվագծերը։
Սերգեյ Լավրովը և Մարկո Ռուբիոն պայմանավորվել են պահպանել օպերատիվ հաղորդակցությունը՝ ներառյալ հաջորդ շաբաթ ուկրաինական կողմի հետ ամերիկացիների և եվրոպացիների ծրագրած հանդիպումների լույսի ներքո։ Հաջորդը, ըստ արտասահմանյան գործակալությունների, նախատեսվում է անցկացնել Լոնդոնում։