Ալավերդիում համայնքապետը լկտի, խուլիգանական ձևով փակել էր համայնքապետարանի դուռը․ Ալեքսանյան

Ալավերդիում քաղաքական մեծամասնությունը նախաձեռնել է նիստ՝ համայնքապետին անվստահություն հայտնելու համար։ Այդ մասին այսօր ԱԺ-ում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

Նրա խոսքով՝ համայնքապետը լկտի, խուլիգանական ձևով փակել է համայնքապետարանի դուռը։

«Հետո նիստը գումարվել է, օրենքի տառին համապատասխան։ Ու արդեն քվեարկության պահին «Ապրելու երկիր» կուսակցության անդամներից մեկը, որ ավագանու անդամ չէ, մտել ու գետնին է գցել քվեատուփը»,- ներկայացրեց Ալեքսանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։