Պարո՛ն Մինասյան, դուք այս նախագիծը պաշտպանում եք, որ չփչանաք․ Կոնջորյան

Պարո՛ն Մինասյան, Ձեզ որ հարց են տալիս, խի՞ չեք պատասխանում։ Նման հարց  «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին ուղղեց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

Նրա խոսքով՝ պառլամենտարիզմի հիմնարար կանոններից մեկը հարցերին պատասխանելն է,  իր գործընկեր Բաբկեն Թունյանը Մինասյանին հարց է տվել, իսկ վերջինս չի պատասխանել։

«Պարո՛ն Խաչատրյան, շպարգալկա մի տվեք, պարոն Մինասյանը կարող է պատասխանել։ Պարոն Մինասյան՝ ի՞նչ խնդիր է լուծելու այս նախագիծը։ Չի լուծելու, առաջացնելու է»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։